Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Միքայել Նարիմանյանը` ԵՊԲՀ ռեկտոր
2012թ.-ի դեկտեմբերին կայացավ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Բաց քվեարկության արդյունքում ԵՊԲՀ կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնում ընտրվեց ԵՊԲՀ գիտական քարտուղար, պրոֆեսոր Տաթևիկ Ավագյանը:
Այնուհետև կայացավ ԵՊԲՀ ռեկտորի ընտրությունը: Կառավարման խորհրդի 30 անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Միքայել Զաքարի Նարիմանյանը:
Նիստի օրակարգի համաձայն` Մ. Նարիմանյանը ներկայացրեց 2012թ.-ի ԵՊԲՀ ուսումնական և ֆինանսական գործընթացների հաշվետվությունը, 2012թ.-ի կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր ծրագրի դրույթների կատարման հաշվետվությունը, ինչպես նաև 2013թ.-ի ԵՊԲՀ նախահաշիվը: Նա նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայի ուսուցման համակարգում եվրոպական չափորոշիչների ընդգրկման, համալսարանական կլինիկաների տեխնիկական վերազինման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, տարաբնույթ ծրագրերի իրագործման ուղղությամբ սկսված աշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Ամփոփելով խորհրդի նիստը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին, նշելով, որ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու ԵՊԲՀ ռեկտորին, կոլեկտիվին և բուհի ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:
Շնորհավորելով Միքայել Նարիմանյանին ԵՊԲՀ ռեկտոր ընտրվելու կապակցությամբ`«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանը նշեց.«Ի ուրախություն բոլորիս` այսօր ԵՊԲՀ ռեկտոր է ընտրվել այնպիսի անձնավորություն, ով զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, և հենց նրա կերպարն է, որ պետք է վառ օրինակ հանդիսանա ապագա բժիշկների համար»:
«Առողջապահություն» հանդեսի խմբագրակազմը շնորհավորում է պրոֆեսոր Միքայել Զաքարի Նարիմանյանին` ԵԲՊՀ ռեկտոր ընտրվելու կապակցությամբ, նրան ցանկանում առողջություն և աշխատանքային բեղմնավոր գործունեություն: Ուսումնական պրոցեսի կազմակերպման հարուստ փորձն ու գիտելիքները, ինչպես նաև կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին ուղղված ծրագրերի ներդրման գործում ունեցած նշանակալից ավանդը կնպաստեն բժշկական կադրեր պատրաստող մայր բուհի առջև ծառացած խնդիրները լուծելու, հանրապետության բուժհիմնարկները բժշկական որակյալ կադրերով համալրելու գործում` ի շահ բնակչության առողջության պահպանման:
Միքայել Զաքարի Նարիմանյան
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1952թ., Երևանում
Կրթություն
- 1959-1969թթ.- Երևանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց:
- 1969-1975թթ. - Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի ուսանող, բուհն ավարտել է գերազանցության դիպլոմով:
- 1976-1979թթ. - Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի ասպիրանտ:
Աշխատանքային գործունեություն
- 1979-1981թթ. - ԵՊԲՀ-ի ՄՍՍ-թերապիայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող:
- 1981-1988թթ. - նույն լաբորատորիայի ավագ գիտաշխատող:
- 1988-1993թթ. - ԵՊԲՀ-ի թերապիայի թիվ 3 ամբիոնի ասիստենտ:
- 1993-1997թթ. - ԵՊԲՀ-ի թերապիայի թիվ 3 ամբիոնի դոցենտ:
- 1997-2011թթ. - ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ:
- 1997-2010թթ. - որպես ամբիոնի վարիչ վերապատրաստվել է Էստոնիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում:
- 1998-2001թթ. - ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության և թոքաբանության (պուլմոնոլոգիայի) գլխավոր մասնագետ:
- 2003-2004թթ. - ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ:
- 2004-2006թթ. - ԵՊԲՀ-ի հետդիպլոմային ուսուցման գծով պրոռեկտոր:
- 2006-2011թթ. - ԵՊԲՀ-ի ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտոր:
- 2011թ.մայիս-օգոստոս - ԵՊԲՀ-ի կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր,
- 2011թ.օգոստոսի 25-ից ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսոր,
- 2011-2012թթ. - ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր,
- 2012թ. դեկտեմբերի 28-ից ԵՊԲՀ-ի ռեկտոր:
Գիտական գործունեություն
- 1979թ. - Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- 2000թ.- դոկտորական թեզի պաշտպանություն` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
- 2001թ.- ստացել է բժշկագիտության պրոֆեսորի գիտական կոչում:
Ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է, 5 կլինիկական ձեռնարկների համահեղինակ և խմբագիր:
Պարգևներ
- 2000թ. - ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ, 2001թ. - ՀՀ առողջապահության նախարարի պատվոգիր, 2010թ. - ԵՊԲՀ-ի ոսկե մեդալ, 2010թ. - ՀՀ վարչապետի պատվոգիր:
Հասարակական գործունեություն
- 2006թ. առ այսօր` «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության համանախագահ:
- 2008թ. առ այսօր`«Հայ թերապևտների ասոցիացիա» կազմակերպության նախագահ:
26.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ